Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Ժառանգության» հայտարարությունը

«Ժառանգության» հայտարարությունը
14.02.2015 | 04:40

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է կեղծված ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը, Հայաստանի ներքաղաքական կյանքի և, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական և անձը վիրավորող արտահայտությունները: Դեֆակտո Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ ավելի է սրում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ առանց այդ էլ երկրում ստեղծված բավականին լարված մթնոլորտը:
Գործող նախագահի ելույթի հետևանքով ներքաղաքական կյանքում հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխող «մեծամասնության» և անձամբ Սերժ Սարգսյանի վրա:
«Ժառանգություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պայքարելու է քաղաքական և քաղաքացիական ազատությունների համար՝ հետամուտ լինելով պետականության ամրապնդման և հասարակության շահերի պաշտպանությանը:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ